ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.02.2020
Շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է «10/10/10» ծրագրի մասնագիտական-աշխատանքային քննարկումը, որը վարել է նախարար Էրիկ Գրիգորյանը

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, ենթակա ՊՈԱԿ-ների, ոլորտային գիտական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր: Հանդիպման ընթացքում քննարկվել են «10/10/10» նախաձեռնության շրջանակներում տնկվող ծառատեսակների որակական ու քանակական հատկանիշները, անտառտնկման համար անհրաժեշտ տարածքների քարտեզագրմանը, անտառի խտությանը և որոշ ծառատեսակների տնկման նպատակահարմարությանը վերաբերող հարցեր: Կարևորվել են նաև անտառպահպանությանը և հետագա խնամքին, ինչպես նաև եղանակային առանձնահատկություններին վերաբերող հարցերը: Մասնագետները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկել լուծումներ։ Բազմաշերտ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև վայրի պտղատու ծառերի տնկման հնարավորությանը, տնկանյութերի տեսակներին, հողի նախապատրաստմանն ու խառն անտառի տնկմանը, ինչպես նաև գետերի հուների ու ճանապարհամերձ հատվածներում ծառատունկ իրականացնելու հավանականությանը: