ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.02.2020
Էրիկ Գրիգորյանն հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Նախարար Էրիկ Գրիգորյանը ողջունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն պարոն Պաոլո Սպանտիգատիին։ Նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումն ու Հայաստանում կանաչ տնտեսության գործիքների ադյունավետության բարձրացմանն ուղղված միասնական ջանքերը: ԱԶԲ տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հույս հայտնելով, որ շրջակա միջավայրի նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցությունը մեծ հեռանկարներ ունի՝ մասնավորաբար կենսաբազմազանության պահպանման և էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ: Պաոլո Սպանտիգատին պատրաստակամություն է հայտնել աջակցել շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող էներգաարդյունավետությանն ու «կանաչ քաղաքների» ձևավորմանն ուղղված նախաձեռնություններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառվերականգնմանը, օդի աղտոտվածության մակարդակի նվազեցմանը, ջրի որակի բարձրացմանն ուղղված հիմնահարցեր։ Այս համատեքստում նախարար Գրիգորյանը բարձրաստիճան հյուրին ներկայացրել է Հայաստանում իրականացվող լայնածավալ նախագծերը՝ այդ թվում «10/10/10» ծրագիրը և մշտադիտարկման կարողությունների հզորացումը։ Էրիկ Գրիգորյանն ու Պաոլո Սպանտիգատին պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը բնապահպանական քաղաքականության իրականացման գործում՝ համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման միջոցով։