Շրջակա միջավայրի նախարարության ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս՝ Բանակի 28-ամյակի կապակցությամբ: Ազգային բանակը ստեղծվել է տասնյակ հազարավոր հայորդիների սխրանքի, անձնուրաց պայքարի, նվիրվածության ու հերոսության, հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ: Մեր զինված ուժերը գործով են ապացուցել իրենց մարտունակությունը, դարձել տարածաշրջանային անվտանգության ու կայունության կարևոր գործոն։ Հայոց բանակն այսօր էլ շարունակում է վստահորեն ու պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Մեր բանակը նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, Հայաստանի և Արցախի ինքնիշխանության և անվտանգության երաշխավորը: Շնորհավորում ենք Արցախյան ազատամարտի վետերաններին, Հայաստանի զինված ուժերի զինվորներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, քաղաքացիական ծառայություն իրականացնող բոլոր նրանց, որոնց նվիրյալ ծառայության շնորհիվ խաղաղությունը շարունակում է իրականություն մնալ։ Փառք Հայոց բանակին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն