ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2020
Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում TAIEX փորձագիտական առաքելության շրջանակներում

Ս.թ. հունվարի 20-24-ը շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել TAIEX փորձագիտական առաքելության սեմինար-քննարկումը, որի շրջանակներում փորձագետների կողմից ներկայացվել են ԵՄ թիվ 2003/4/, 2003/35 հրահանգները՝ կապված բնապահպանական տեղեկատվության հասանելիության, հանրային մասնակցության և արդար դատաքննության իրավունքի հետ։ Փորձագետների կողմից մանրամասն ներկայացվել են ԵՄ փորձը, ինչպես նաև ռումինական և լատվիական փորձը, այդ թվում՝ բնապահպանական տեղեկատվության վերաբերյալ օրենքի առնչությամբ։ Հայկական կողմն իր հերթին ներկայացրել է ոլորտի վերաբերյալ օրենսդրական զարգացումները և իրավակարգավորման պրակտիկան։ Համեմատական աշխատանքներ են տարվել ներկայացված հրահանգների և ՀՀ օրենսդրության վերաբերյալ և առաջարկություններ են մշակվել բնապահպանական տեղեկատվության  տրամադրման գործընթացի արդյունավետ իրականացման վերաբերյալ։