ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.01.2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը

Շրջակա միջավայրի նախարարությունն ԱԺ-ում համապատասխան օրենսդրական փաթեթը ներկայացնում էր նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:  Արգելքը կտարածվի այն երկրների վրա, որոնք արտադրում են օզոնը քայքայող նյութեր և որոնք չեն ստորագրել Մոնրեալի եւ Վիեննայի կոնվենցիաները: Կարգելվի նաև այդ երկրներ համանման նյութերի արտահանումը։ Արգելքը կտարածվի Հայաստանի տարածքով օզոնը քայքայող նյութերի տարանցման վրա ևս: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև <<Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին>> համաձայնագիրը վավերացնելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը։