27.12.2019
Վարդան Մելիքյանի մոտ կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մոտ այսօր կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են մի շարք քաղաքացիներ։ Քաղաքացիների առաջարկները վերաբերվում էին բնապահպանական ծրագրերի իրականացման, ջրօգտագործման, աշխատանքի տեղավորման խնդիրներին և այլ հարցերին։ Վարդան Մելիքյանը պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, որից հետո, նախարարության ոլորտի մասնագետներին տվել է հստակ հանձնարարականներ, հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները։