ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.12.2019
Ամփոփվել են «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձացման միջոցով» ծրագրի արդյունքները

Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակներում կայացել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձացման միջոցով» ծրագրի ափոփիչ հանդիպումը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել Հայաստանի կարողությունը բնապահպանական պաշարների կառավարման արդյունավետության, էկոլոգիական կրթության և հասարակության իրազեկվածության բարձրացման միջոցով։ Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ կառավարման ակադեմիայի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։  Իր ողջույնի խոսքում Իրինա Ղափլանյանը կարևորել է էկոլոգիական կրթության շրջանակներում իրականացված ծրագրերի ու առկա խնդիրների լուծումը, մասնավորապես՝ բնապահպանական ոլորտի քաղաքականության մշակման շրջանակներում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։  Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև բնապահպանական կրթության կարողություններին ուղղված ծրագրերը, կատարված աշխատանքներն ու հետագա քայլերը։