ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2019
Մասնագիտական նոր ուղղություն՝ Հայաստանում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել են «Սառնարանային տնտեսություն» միջին մասնագիտական հասատատության բացման արարողությանը։ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ կառավարությունը մասնագիտությունների ցանկում ավելացրել է նոր՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը։ Մշակվել է պետական ուսումնական ստանդարտ, հատկացվել է երեք միջին մասնագիտական հաստատություն (Երևանի թիվ 2, Արարատի և Արմավիրի տարածաշրջաններ), որոնք վերզինվել են ժամանակակից նորագույն սարքավորումներով։ Հաստատություններն արդեն պատրաստ են 2019-2020 թվականների ընդունելությանը՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտաթյան համար («Սառնարանային տնտեսության տեխնիկ» որակավորում): Ծրագրիը ֆինանսավորվել է «Հիդրոքորֆտորածխածին փուլային փոխանցում» ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ (UNDP) բազմակողմանի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՄԱԶՄԾ (UNEP) աջակցությամբ: