ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2019
Ընդլայնվում են համագործակցության շրջանակները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ս.թ. դեկտեմբերի 9-ից 13-ը մասնակցում է «Փորձագիտական առաքելություն՝ միտված կենսաբազմազանության օրենսդրական դաշտի պաշտպանությանը» թեմայով աշխատանքային քննարկմանը։ Քննարկումը նվիրված է կենսաբազմազանության ինտեգրված կառավարման խնդիրներին և օրենսդրական դաշտի բարելավմանը։     Քննարկմանը ներկա էին շրջակա միջավայրի նախարարության ոլորտային մասնագետներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։  Վարդան Մելիքյանը  բնապահպանական քաղաքականության ոլորտում կարևորել է համագործակցության ընդլայնումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև կենսաբազմազանությանը վերաբերող ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։  Հանդիպման ընթացքում ներկայացվել են ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, նորարարական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բնապահպանական քաղաքականությանը, մասնավորապես՝ կենդանական և բուսական աշխարհի պահպանությանը և դրանց կայուն զարգացմանը։