ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2019
Իրինա Ղափլանյանը ընդունել է քաղաքացիներին

Շրջակա  միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է մոտ երկու տասնյակ քաղաքացիների: Հանդիպմանը ներկա էին նաև գերատեսչության մի շարք ստորաբաժանումների պատասխանատուներ:  Քաղաքացիների առաջարկները հիմնականում վերաբերվում էին շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերին, աշխատանքի տեղավորման խնդիրներին և այլ հարցերին։ Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները մասնագետների հետ մանրամասն քննարկելուց հետո հստակ հանձնարարականներ է տվել, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում քաղաքացիներին հուզող խնդիրներին լուծումներ տալու համար: