2019թ. նոյեմբերի 25-29-ը Ժնևում տեղի ունեցավ «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի կողմերի համաժողովի երրորդ նստաշրջանը, որի ընթացքում անց են կացվել պաշտոնատար անձանց ընտրություններ Կոնվենցիայի կողմերի համաժողովի միջնստաշրջանային ժամանակահատվածի և չորրորդ նստաշրջանի համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ընտրվել է Մինամատայի կոնվենցիայի բյուրոյի անդամ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի կողմից։ Համաձայն նստաշրջանում կայացած որոշման տիկին Ա.Ալեքսանդրյանի լիազորությունները, որպես Կոնվենցիայի Հատուկ միջազգային ծրագրի կառավարիչների խորհրդի անդամի, երկարացվել են ևս մեկ ժամկետով։