27.11.2019
Նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Ռումինիայի դեսպանի հետ
Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր կայացավ նախարար Էրիկ Գրիգորյանի և Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Քորնել Իոնեսկուի գլխավորած պատվիրակության հանդիպումը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը նախ ողջունեց դեսպան Իոնեսկուին և նշեց, որ բնապահպանական ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հեռանկար։ Դեսպան Իոնեսկուն, ողջունելով նախարար Էրիկ Գրիգորյանին, ընդգծեց, որ մեծ կարևորություն է տալիս երկու երկրների միջև փոխգործակցությանը բոլոր ոլորտներում, միաժամանակ ընդգծելով, որ պատրաստակամ է անել առավելագույնը՝ երկու երկրների բնապահպանական քաղաքականություն իրականացնող գերատեսչությունների միջև ավելի խորը համագործակցություն ապահովելու ուղղությամբ։