Սեպտեմբերի 28-ին, Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը: ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանն արժանացել է «Ոսկե բանալի» մրցանակի՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու, մասնավորապես` օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի բռնկման և հրդեհաշիջման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ սոցիալական ցանցերում օպերատիվ տեղեկատվություն ապահովելու համար, ինչը բարձր էր գնահատվել ԶԼՄ-ների և ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտնելով իր երախտագիտությունը պատվաբեր մրցանակի արժանացնելու համար` Մարինե Կարապետյանը նշել է, որ այն նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ ՀՀ բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի աշխատանքի արդյունք է և կոչ է արել բոլորին` լինել բնության կողքին և պահպանել այն: