ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2019
Թալինը՝ կանաչ քաղաք Մատչելի և մաքուր էներգիայի հասանելիության ընդլայնում Թալին համայնքում

Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի զարգաման Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում այսօր Թալին քաղաքում տեղի ունեցավ պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ հանդիպում։ Հանդիպումը միտված է շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանն ու աղբի կառավարման արդյունավետ իրականացմանը։ Քննարկմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը,  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, շահագրգիռ այլ կառույցների և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ։  Մասնակիցների հետ քննարկվել են պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված նոր մոտեցումները և դրանց իրականացման նպատակով առաջարկվող լուծումները։ Հանդիպման ընթացքում Թալին համայնքի բնակիչներին բաժանվել են ԼԷԴ էլեկտրախնայող լամպեր և  կտորից տոպրակներ։