Շրջակա միջավայրի նախարարի խորհրդական Ն․Սոլոմոնյանը հանդիպել է շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Կ․Դանիելյանը, Ա․Իսկոյանը, Մ․Մադոյանը, Ս․ Այվազյանը, Ա․Միրզոյանը, Յու․ Պողոսյանը։ Քննարկվել են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի քարտուղարության հոկտեմբերյան հանդիպումների ընթացքում հաստատված բնապահպանական տեղեկատվության հանրային մատչելիությանը նպաստող էլեկտրոնային ինֆորմացիոն միջոցների օգտագործումն ավելի արդյունավետ դարձնելուն ուղղված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր։ Քննարկման մասնակիցները կարևորել են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով բնապահպա¬նական միասնական տեղեկատվական համակարգերի ձևավորումը, բնապահպա¬նական տեղեկատվության օրենսդրական բազայի վերանայումն ու էլեկտրոնային կառավարման ապահովումը, ինչն առավել թափանցիկ կդարձնի բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը հանրության տարբեր շերտերի համար։