ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.08.2019
Մաքրվում են արագիլների՝ օրգանական յուղով աղտոտվելու հավանական վայրերը

Մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։ Մաքրման աշխատանքներն իրականացնում է Ջրային կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի աշխատակիցները։ Ներկա էին նաև Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, մարզային ու համայնքային մարմինների ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների խորհրդատվությամբ արագիլների խնամքն իրականացվում է Հովտաշեն համայնքում, որտեղ օգոստոսի 4-ին նախատեսվում է նաև իրականացնել առավել շատ յուղապատված թռչունների փետուրների մաքրման հերթական փուլը։