ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.06.2019
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը հանդիպել է Ուկրաինայի շրջակա միջավայրի նախարարության պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է Ուկրաինայի շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող պաշտոնական պատվիրակությանը։ Աշխատանքային այցի նպատակն էր оզոնային շերտի պահպանությանն ուղղված գործողությունների հայաստանյան փորձի փոխանակումը և Ուկրաինայում նմանատիպ համակարգ ստեղծելու նախադրյալների գնահատման և իրականացման հետ կապված հարցերի քննարկումը։ Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի շրջակա միջավայրի նախարարության և ոլորտի մասնագետներից բաղկացած պատվիրակության անդամներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և Օզոնի ծրագրի ներկայացուցիչներ։ Ուկրաինայի պատվիրակության կազմում եղել է նաև Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շրջակա միջավայրին վերաբերող հարցերով զբաղվող ներկայացուցիչը։ Օզոնի ծրագրի համակարգող Լիաննա Ղահրամանյանը ներկայացրել է Օզոնի կենտրոնում ձևավորված նյութատեխնիկական բազան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի և օզոնային շերտի պահպանությանն առնչվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Հանդիպանը հաջորդել են աշխատանքային քննարկումներն Օզոնի ծրագրի պատասխանատուների հետ։