ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2017
Կայացել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

Ս.թ. սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Առաջարկվել է հասարակության  հետ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից տարաբնույթ տեղեկատվություն և առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին, պահանջներին ու բողոքներին արագ արձագանքելու և ընթացք տալու  նպատակով, ժամանակավորապես օգտագործել ՀՀ բնապահպանության նախարարության (+374-11-818559, http://www.mnp.am/ ), ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (+374-11-528243, http://www.minenergy.am/ ) թեժ գծերի հեռախոսահամարները և պաշտոնական կայքէջերը, ինչին խորհրդի անդամները չառարկեցին: Նիստի արդյունքում հաստատվել է ՀՀ բնապահպանության  նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2018 թվականի բյուջետային հայտը, ինչպես նաև ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի «Բողոքների ընդունման և հետագա ընթացք տալու կարգն ընդունելու մասին» որոշումը: