ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2019
Բնապահպանության ոլորտում հայ-իտալական հարաբերությունները կբարձրացվեն որակական նոր մակարդակի

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Վինչենցո դել Մոնակոյի հետ:  Կողմերը  քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ կարևորելով երկու պետությունների բնապահպանական կառույցների համագործակցության սերտացման և փորձի փոխանակման ուղղությամբ առարկայական գործողությունների իրականացումը։ Մասնավորապես անդրադարձ է եղել պետությունների բնապահպանության ոլորտի լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթացին։ Դեսպան  Վինչենցո դել Մոնակոն Էրիկ Գրիգորյանին նաև տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Հայաստանում կայանալիք  հայ-իտալական բիզնես ֆորումին մասնակցելու են կանաչ  տեխնոլոգիաներ ներդնող իտալական ընկերությունները և  նախարարին հրավիրել  ներկա գտնվելու հիմնական միջոցառմանը։