ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2019
Բնապահպանության նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  մայիսի 13-14-ը Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ջրի միջազգային համաժողովին, որը միտված է խթանելու պետությունների ջրային անվտանգությունը` ջրային ռեսուրսների միջոլորտային կառավարման միջոցով: Համաժողովին մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ավելի քան 124 երկրի պատվիրակություն, 37 երկրի նախարար, ինչպես նաև բիզնես ոլորտի, դոնոր կազմակերպությունների և խոշոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ: Թեմատիկ նիստերի ընթացքում քննարկվել են պետությունների համագործակցության միջոցով ջրային ոլորտի կառավարման և ազգային ու միջազգային մակարդակներում կայուն զարգացմանն ուղղված միջոցառումները: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը համաժողովի շրջանակներում նաև հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ    Շամիլա Նայիր-Բեդուելի հետ և քննարկել Հայաստանում կենսոլորտային պահպանավայրերի և գեոպարկերի հիմնման գործընթացը։ Բնապահպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Հարավային Կորեայի Շրջակա միջավայրի նախարար Չո Մյունգ-Ռայեի և Պորտուգալիայի Շրջակա միջավայրի և անցումնային էներգետիկայի նախարար Ջոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեսի հետ, որոնց ընթացքում դիտարկվել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունների ընթացքը և նախատեսվող ծրագրերը։