ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2019
Արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր

Բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշ մասնաճյուղի Արտանիշ և Դրախտիկ տեղամասերի  պահաբաժիներում հանգստյան օրերին հայտանաբերվել են 25 ապօրինի հատված սոճենի տեսակի ծառ: Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել նաև Անտառային կոմիտեի <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղում:  Ստեփանավանի, Գուգարքի, Իջևանի մասնաճյուղերում հայտանբերվել է 30 ապօրինի հատված ծառ (19 ծառ Ստեփանավանի ա/տ, 4 ծառ Գուգարքի ա/տ և 7 ծառ Իջևանի ա/տ): Դեպքերի վերաբերյալ արձանագրություններն ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։