25.03.2019
                        Մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքում և բոլոր մարզերում
                                                
                                                Բնապահպանության նախարարությանև համակարգի կառույցների աշխատակիցները Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտի 23-ին մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության ենթակայության տակ գործող կառույցների աշխատակիցներն անտառապատ և բնության հատուկ պահպանվող տարածքներում, դրանց հարակից հատվածներում մաքրման աշխատանքներին զուգահեռ կատարել են նաև ծառատնկման աշխատանքներ։
                      
                      
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        





























