19.03.2019
Բնապահպանության նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ն հավատարմագրվել է Կանաչ Կլիմայի Հիմնադրամին
2019թ. փետրվարի 27-ին Կորեայի Հանրապետության Սոնգդո քաղաքում կայացած 22-րդ խորհրդի նիստի ժամանակ ԿԿՀ խորհուրդը հավատարմագրել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ –ին: Նախորդ տարիների ընթացքում «ԲԾԻԳ» ՊՀ –ը նպատակային աշխատել է այս ուղղությամբ` անցնելով հավատարմագրման համար անհրաժեշտ բոլոր փուլերը: «ԲԾԻԳ» –ը Կանաչ Կլիմայի Հիմնադրամին հավատարմագրված առաջին ազգային մարմինն է՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանի 14 երկրների շարքում: Հավատարմագրումը ԿԿՀ-ում ուղիղ հասանելիություն է ապահովում Հիմնադրամի ֆինանսական միջոցներին` «ԲԾԻԳ» ՊՀ –ին հնարավորություն տալով իրականացնել մինչև 10 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրեր: