Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ս.թ. հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն,էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում և այլն։ Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։ Այցի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը այցելել է Գեղանի արոս թռչնատեսակի պահպանման միջազգային հիմնադրամ, հանդիպումներ ունեցել ԱՄԷ մի շարք նախարարների հետ, ինչպես նաև մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։