Բնապահպանության նախարարության վարած քաղաքականության հիմնական ուղղություններից է Հայաստանի անտառային տարածքների վերականգնումը։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ավարտին է մոտենում այս տարի մեկնարկած Լոռու և Տավուշի մարզերում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված 2000 հա անտառների անտառվերականգնման աշխատանքները: 2019թ․ գարնանը նախատեսվում է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել նաև «Դիլիջան» ազգային պարկի 300 հեկտար տարածքներում։ «Դիլիջան» ազգային պարկը, հայտարարություն է տարածել, որ անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով կգնի հաճարենու (հաճար, 2-3 հազար դրամ/կգ) և կաղնու սերմեր (կաղին, 200-300դրամ/կգ)։ Ցանկացողները կարող են մասնակցել նաև 2019թ․ գարնանը նախատեսվող անտառվերականգնման աշխատանքներին՝ վճարովի հիմունքներով։ Սերմերի գնման և անտառվերականգնման աշխատանքների համար դրամաշնորհային միջոցներից նախատեսված է հատկացնել 25-30 մլն դրամ։ Մանրամասների համար զանգահարել «Դիլիջան» ազգային պարկ՝ (+374)-268-2-71-71 հեռախոսահամարով, կամ գրել` npdilijan@gmail.com էլեկտրոնային հասցեով։