30.10.2018
Բնապահպանության նախարարն ընդունել է Արշալույս Ճգնավորյանին
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) երկար տարիների նախկին գործադիր տնօրեն Արշալույս Ճգնավորյան- Այզենբաուերին, որին ուղեկցել է UNIDO-ի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։ Կողմերը քննարկել են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և կանաչ տնտեսության խթանմանն ուղղված UNIDO-ի առաքելությանը և ծրագրերին առնչվող հարցեր։ Տիկին Ճգնավորյանը կիսվել է ոլորտում ունեցած իր աշխատանքային հարուստ փորձի որոշ դրվագներով։ Բնապահպանության նախարարը բարձր է գնահատել հյուրի մասնագիտական գործունեությունը ու փորձը և կարևորել դրանց ներդնումը Հայաստանում կանաչ տնտեսության զարգացման գործընթացներում։