27.10.2018
Բնապահպանության նախարարի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է հոկտեմբեր ամսին իր հետ հանդիպման համար գրանցված քաղաքացիներին։ Հանդիպման ներկայացածների մի մասը բարձրացրել է բնապահպանության նախարարության գործառույթներին վերաբերող հարցեր, դիտարկումներ ու առաջարկներ, որոնց տրվել են հանգամանալից պարզաբանումներ և ներկայացվել է այդ խնդիրները կարգավորող իրավական հիմքերը։ Քաղաքացիների մյուս մասը դիմել է աշխատանքի ընդունվելու խնդրանքով։ Վերջիններիս պարզաբանվել է, որ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված են հայտարարություններ թափուր պաշտոնների մասին, որոնք կարող են զբաղեցնել հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով։