ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2018
Տեղի է ունեցել Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 17-րդ հանդիպումը

Հոկտեմբերի 19-ին  տեղի է ունեցել  «Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս (ԵՄՋՆ+) Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում իրականացվող Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության ղեկավար հանձնախմբի 17-րդ հանդիպումը։  Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի պաշտոնակատար, ղեկավար հանձնախմբի համանախագահ  Է․Փիրումյանը, էԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ, ղեկավար հանձնախմբի համանախագահ Ի․Գաբայանը, ԵՄ անդամ երկրների կոնսորցիումի թիմի ղեկավար Միխեիլ Սուտտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության,  ԵՄՋՆ+ ծրագրի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ջրային ոլորտի համապատասխան մասնագետներ և փորձագետներ։ Միջոցառման մասնակիցները քննարկել են ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի ընթացքը և հետագա քայլերը։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հարթակ ապահովել Հայաստանի ջրային ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների ներգրավումը համակարգելու համար, ինչպես նաև բարելավել համագործակցությունը միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ։