18.10.2018
                        Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին տրամադրել է ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ
                                                
                                                Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) խոհուրդը հաստատել է Բնապահպանության նախարարության <<Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի մշակած <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում պիլոտային ծրագիրը>>: Ծրագրի իրականացման համար Հարմարվողականության հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 1,435,100 ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է բարձրացնել Արթիկ քաղաքի դիմակայությունը հիդրոօդերևութաբանական սպառնալիքներին, որոնց հաճախականությունն ու ինտենսիվությունը աճում է կլիմայի փոփոխության պայմաններում: Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի կողմից նշված ծրագրի հաստատումը նշանակալից է այն առումով, որ այն Արևելյան Եվրոպայում ֆինանսավորված երկրորդ ծրագիրն է, իսկ տարածաշրջանում՝ առաջինը:
 
                       
                       
                                        