02.10.2018
Տեղեկատվություն ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) պայմանների խախտման վերաբերյալ
Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակիցները 2018թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուսումնասիրություններ ջրային ռեսուրսների փաստացի վիճակի և ՋԹ պայմանների կատարման վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքում. թվով 145 փհէկ-երում առկա էին ՋԹ պայմանի խախտում, մասնավորապես՝ ջրառի կետերը կահավորված չեն եղել ջրաչափական դիտակետով կամ ջրաչափով: այլ նպատակներով թվով 51 ջրօգտագործողի մոտ ևս հայտնաբերվել են ՋԹ պայմանների խախտումներ: Ջրօգտագործողների կողմից ՋԹ պայմանների վերոնշյալ խախտումների վերաբերյալ ծանուցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: