Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբեր ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է տասնմեկ քաղաքացի: Քաղաքացիների մի մասն առաջարկություններ է ներկայացրել Բնապահպանության նախարարության գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ հանդիպման ներկայացած երկու գիտնական իրենց դիտարկումներն են մատուցել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ և դրանց լուծման տարբերակներ ներկայացրել։ Առաջարկներ են եղել նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնահարցի մասով։ Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը լսել է քաղաքացիներին, ծանոթացել է ներկայացված առաջարկներին ու նախագծերին, որոնց մի մասի պատասխանները տրվել է տեղում, մյուսներին տեղեկացվել է, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքային խորհրդակցություններից հետո կտրվեն պատասխաններ և ներկայացված նախաձեռնություններին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն: