ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2018
Վրաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային բնապահպանական ծրագրերի շրջանակներում համատեղ գործողություններ իրականացնելու գործընթացին՝ մասնավորապես «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային ծրագրին, նրա բնապահպանական և տեղի բնակիչների համար նաև սոցիալ-տնտեսական նշանակությանը։ Դեսպանի խնդրանքով Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է բնապահպանության ոլորտում կառավարության որդեգրած առաջնահերթությունները, ինչպես նաև նախարարության կողմից մեկնարկած բարեփոխումների ընթացքը։    Կողմերը շեշտել են նաև երկու պետությունների բնապահպանական գերատեսչությունների համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել այդ նպատակով ներդնել գործուն մեխանիզմներ։