Բնապահպանության նախարարությունը «Սառեցման և օդորակման ոլորտի մասնագետների կատարելագործման տարածաշրջանային կենտրոնի հիմնադրում ՄԱԿ-ի արդյունաբերական ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ընտրական փուլին այն կազմակերպություններին, որոնք շահագրգռված են իրենց գործող սառնարանային պահեստներում հնամաշ սառնարանային կայանքները նոր և էկոլոգիապես անվտանգ կայանքներով փոխարինմամբ կամ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող սառնարանային պահեստների կառուցմամբ: Սառնարանային կայանքի գնումն ու մոնտաժումն իրականացվելու է 2018 թվականի վերջին – 2019 թվականի առաջի կեսին՝ վերը նշված ծրագրի շրջանակներում: Սառնարանային պահեստը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին. Մրգի և բանջարեղենի պահեստավորում Ապրանքաշրջանառություն՝ օրեկան 5 տոննա Պահեստավորված ապրանքի ծավալ՝ 40-50 տոննա Սառնարանային պահեստի ծավալ՝ մինչև 600 м3 Պահեստավորման ջերմաստիճան՝ + 2–ից մինչև +4°С Պատերի և առաստաղի ջերմամեկուսացում Խնդրում ենք հետաքրքրված կազմակերպություններին ուղակել էլեկտրոնային նամակ min_ecology@mnp.am և info@armozone.am էլեկտրոնային փոստի հասցեներով մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ը՝ ներառելով հետևյալ տեղեկատվությունը. Ձեռնարկության անվանում Գործունեության ոլորտ Ղեկավարի անուն, ազգանուն Կոնտակտային անձի անուն, ազգանուն Էլ. փոստի հասցեն Հեռախոսահամար Սառնարանային պահեստի նշանակություն Սառնարանային պահեստի հատակագիծ Գործող սառնարանային կայանքի նկարագություն, սառնագենտի տեսակ և քանակ: