27.09.2018
                        Արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ցանցերի ներմուծումը 
                                                Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ արգելվել է 50 մմ-ից պակաս ցանցավանդակի չափ ունեցող պատրաստի ձկնորսական ուռկանների (ցանցերի) ներմուծումը Հայաստան։ Նախաձեռնությունը նպատակ ունի բացառելու ոչ արդյունագործական մեծության ձկան որսը, ինչը էականանորեն կնպաստի ջրային էկոհամակարգերի պահպանմանը և ձկնային պաշարների բնականոն աճին։