Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։ Նայջել Յոլանտսը Հայաստանի Հանրապետությունում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ազգային լիազոր մարմնի ղեկավարին՝ բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամին ներկայացվելիք ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրային հայտի մշակման գործընթացը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի 9 երկրում, ինչի համար ակնկալվում է ստանալ 228 մլն $։ Հայաստանն այդ երկրների թվում բացառիկ է, քանի որ ծրագրում ընդգրկված է երկու քաղաք՝ Երևանը և Գյումրին, իսկ մյուսներում ծրագիր կիրականացվի մեկական քաղաքներում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի և Կանաչ կլիմայական հիմնադրամի դրմաշնորհային միջոցները՝ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնապահպանական խնդիրների մեղմման համատեղ ծրագրերին ուղղելու հնարավորություններին։