ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.09.2018
Համաշխարհային մաքրության օրը կանցկացվի նաեւ Հայաստանում

Սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը  Շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսել է սեպտեմբերի 15-ին ժամը 10-ին մաքրություն իրականացնել Երևանի «Կարմիր բլուր»-ի  տարածքում։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն նաև նախարարության ենթակայությամբ գործող  բոլոր հատուկ պահպանվող տարածքներում։ Մաքրության օրվան միանալու նպատակն է նաև փոխել Հայաստանի  քաղաքացու վերաբերմունքն  իր  երկրի, քաղաքի ու բակի հանդեպ՝ ձևավորելուվ նոր մշակույթ՝ «Իմ երկիրն իմ տունն է» սկզբունքով։ Շրջակա միջավայրի մաքրությունը սկսենք մեր բակից՝  Բակ----Համայնք------ մարզ-----Երկիր         Մաքուր հայրենիք