29.08.2018
Կյանքից հեռացել է Բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը
Ղեկավարելով նախարարության կարևորագույն կառույցներից մեկը, նա իր արհեստավարժությունն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրել է հայրենի Սյունիքի հարուստ կենսաբազմազնության պահպանության գործին: Վարդան Գևորգյանն Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից էր, մարտական ստորաբաժանման հրամանատար։ Նա երբեք չի խուսափել պատասխանատվությունից: Պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի գերատեսչության աշխատակիցների, մարտական ընկերների և իրեն ճանաչողների մոտ: Բնապահպանության նախարարության ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում և վշտակցում նրա հարազատներին ու մերձավորներին: