ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2018
Հայաստանը լրացուցիչ աջակցություն կստանա կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարի շրջանակներում

Կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը միացել է  «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» գործընկերությանը /NDC partnership/։  Գործընկերության միջոցով աջակցություն է ցուցաբերվում երկրների «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» մշակմանը և արդյունավետ իրականացմանը։ Գործընկերությանը արդեն միացել է ավելի քան յոթանասուն երկիր, այն ղեկավարվում է Գերմանիայի և Մարոկկոյի կառավարություն¬ների և ղեկավար կոմիտեի կողմից, վերջինիս մեջ ի թիվս այլոց մտնում են Համաշխարհային բանկը, ԿՓՇԿ քարտու¬ղարությունը և ՄԱԶԾ-ն:  Գործընկերության շրջանակներում անդամ երկիրը ստանում է նպատակային և համակար¬գված տեխնիկական աջակցություն՝ կլիմայի փոփոխության ազգային և ոլոր¬տային զար¬գացման քաղա¬քակա¬նութ¬յան մշակման, իրականացման և մոնիթորինգի նպատակներով։ Գործընկերությանն անդամագրվելը հնարավորություն է տալիս նաև ստանալ երկկողմ և բազ-մակողմ ձևաչափերով ֆինանսական աջակցություն՝ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների» իրականացման համար։