ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.08.2018
Հանդիպման հրավեր ՀԿ-ների ներկայացուցիչներին՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու քայլերի քննարկման նպատակով

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։  Մեկնարկած միջոցառումների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը հանդիպման է հրավիրում բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման վերաբերյալ հարցեր։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի հետ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 20-ին, ժամը 17։00-ին։ Հասցե՝ Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, Բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճ։ Հանդիպմանը մասնակցել ցանկացողները գրանցման համար կարող են զանգահարել 011-818-517 հեռախոսահամարով, մինչև օգոստոսի 20-ը, ժամը 12։00-ն։ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն