ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2018
Բնակիչները վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղին համապատասխան օգնություն ցուցաբերելուց հետո բաց են թողել վայրի բնություն

Վերջերս Ալավերդիի բնակիչները հայտնաբերել էին վնասվածք ստացած սպիտակագլուխ անգղ (Gyps fulvus)։  Սպիտակագլուխ անգղը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ վտանգված կարգավիճակով (VU D1), ինչպես նաև  CITES–ի հավելված 2–ում ու Բեռնի կոնվենցիայի հավելված 2–ում: Վերջին ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում առկա է սպիտակագլուխ անգղի 12 գաղութ՝ որոնց ընդհանուր թիվը կազմում է 46-54 զույգ։  Ուրախալի այն փաստը, որ Ալավերդիում հայտնաբերված վնասվածքով թռչունը բնակիչների կողմից խնամվել է և վերականգնվելուց հետո բաց է թողնվել վայրի բնություն։  Բնապահպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել վայրի բնության այս հազվագյուտ առանձնյակի փրկության գործում։  Ուրախալի է, որ բնակչության մոտ ձևավորվում է ճիշտ ընկալում վայրի բնության և կենդանական աշխարհի հանդեպ։