Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը հանդիպել է Իրավաբանական հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրում ընդգրկված 13 մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը բնապահպանության ոլորտում և հնչեցրել հարցադրումներ մարզերի բնակիչներին հուզող խնդիրների վերաբերյալ։ Նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում և հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել, հնչած բոլոր հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին մասնակիցները ցանկություն են հայտնել, որպեսզի նմանատիպ հանդիպումները կրեն շարունակական բնույթ և ակտիվացվեն առանձին ուղղություններով համագործակցությունը։