ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.07.2018
Բնության հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են

Բնապահպանության նախարարությունը շարունակում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների մեծացման և պահպանության գործընթացի ուժեղացման միջոցառումները։ Այդ նպատակով նախարարության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները սպասարկող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50 տոկոսով։ Զգալիորեն բարձրացվել է հատկապես անտառապահների աշխատավարձերը։ ՊՈԱԿ-ների աշխատակիցների համար ձեռք են բերվել նաև առողջության ապահովագրության ծառայություններ։ Այս միջոցառումները կնպաստեն բնության հատուկ պահպանվող տարածքների  պահպանության ռեժիմի ուժեղացմանը՝ խթանելով աշխատակիցների գործառույթների արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ կատարումը։