Բնապահպանության նախարարը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստան ժամանած Հայնրիխ Բյոլ հիմնադրամի պատվիրակությանը՝ նախագահ Էլեն Յուբերշերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Վալտեր Կաուֆմանը, Հարավային Կողվկասի ղեկավար Նինո Լեժավան և հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Հյուրերի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք առաջնահերթ իրականացվում են բնապահպանական գերատեսչության կողմից։ Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների և անտառային ոլորտի կառավարման հարցերին, ինչպես նաև բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործման, թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։ Կողմերն անդրադարձել են նաև կանաչ էկոնոմիկային և էկոկրթությանը վերաբերող հարցերի։ Էլեն Յուբերշերը ներկայացրել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք աշխատանքները։