ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2018
էկոզբոսաշրջության զարգացման հեռանկարը բնության հատուկ պահպանվող տարածքներում

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը հանդիպել է զբոսաշրջությամբ զբաղվող երեք տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիմանը մասնակցել են նաև բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Քննարկվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոզբոսաշրջության զարգացմանն ուղղված, ինչպես նաև համագործակցության հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել էկոզբոսաշրջային միասնական տեղեկատվական համակարգերի ստեղծման և գովազդային ծրագրերի մշակման, տուր-օպերատորների, թարգմանիչների հետ պայմանագրերի կնքման, ինչպես նաև աղբահանության հետ կապված  հարցերի։  Նախարարի տեղակալն անդրադարձել է ԲՀՊՏ-ներում առաջիկայում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ իրականացվող  զբոսաշրջային երթուղիների, կանաչ վիզաների մշակման և կիրառման, էլեկտրոնային վճարման համակարգերի ներդրման, զբոսաշրջության խթանման նպատակով ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման խնդիրներին։ Էկոտուրիզմի խթանումը կնպաստի նաև ԲՀՊՏ֊ների մասին տեղեկատվության տարածմանը, իսկ այնտեղ այցելած յուրաքանչյուր ոք ավելի կմերձենա և կարժևորի մեր հարուստ բնությունը ու կներգրավվի նրա  պահպանության գործընթացին։