27.06.2018
Տեղի կունենա <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդես
Հուլիսի 3-8-ը <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Նկարիչների միությունոմ տեղի կունենա <<Էկո- Երևան 2800>> խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառմանն աջակցում են Բնապահպանության և Մշակույթի նախարարությունները։ Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները թեմային համապատասխան աշխատանքները (գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ԴԿԱ, լուսանկար, պլակատ և այլն) կարող են ներկայացնել հունիսի 27-ից՝ Նկարիչների միություն, 2-րդ հարկ։ Աշխատանքները կընտրվեն այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից։