20.06.2018
Ներդրված հաշվապահական հաշվառման նոր ստանդարտը կբարձրացնի ֆինանսական միջոցների շրջանառության վերահսկելիությունը
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ ֆինանսավորմամբ և գործուն աջակցությամբ ավարտվել են Բնապահպանության նախարարությունում և նրա ենթակա կազմակերպություններում <<Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին>> ՀՀ օրենքով սահմանված հաշվապահական հաշվառման ստանդարտի ներդրման աշխատանքները։ Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել համապատասխան հաշվապահական ծրագիր, տեղայնացվել բնապահպանական գերատեսչությունում ու նրա ենթակա կազմակերպություններում և այն գործարկող մասնագետների հետ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ։ Համակարգի ներդնումը կբարձրացնի պետական միջոցների շրջանառության թափանցիկությունը և հաշվապահական հաշվառման ու ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացի վերահսկելիությունը։