06.06.2018
Հանդիպում FAO-իներկայացուցչի հետ
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հայաստանի ներկայացուցիչ Ռայմուն Յելեի հետ նախարար Էրիկ Գրիգորյանի ունեցած հանդիպմանը քննարկվել են համագործակցության ներկա փուլին և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։ Ռայմուն Յելեն Բնապահպանության նախարարին՝ որպես «Կանաչ կլիմայի հիմնադրամի» լիազոր ազգային մարմնի ղեկավարի, ներկայացրել է FAO-ի Հայաստանի գրասենյակի մշակած ‹‹Հայաստանի անտառների կայունությունը՝ հարմարվողականության խթանման և գյուղական կանաչ աճի մեղմման միջոցով» ծրագրային հայտը հիմնադրամին ներկայացնելու գործընթացը։ Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում տնկել 4700 հեկտար անտառ։