ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին` <<Բնապահպանի օրվա>> առթիվ կազմակերպել է բնապահպանական միջոցառումների շարք։ Միջոցառումներ են տեղի ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող հատուկ պահպանվող տարածքներում․ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացվել են տարածքի մաքրման աշխատանքներ և դիտարկումներ: ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում իրականացվել են անտառմաքրման աշխատանքներ և էկոկրթական՝ ճանաչողական դասընթաց նախադպրոցական տարիքի երեխաների համար: «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում կազմակերպվել է «Բնության գույները» խորագրով միջոցառում: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են նկարչուհի Անահիտ Խաչատրյանի բնապահպանական թեմատիկ լուսանկարները և «Հայկական մանրանկարչության կենտրոն» հիմնադրամի աշխատանքները: Երաժշտական կատարումներով հանդես են եկել «Սոլո վոկալ» ստուդիայի սաները:
