05.06.2018
Այսօր նշվում է Բնապահպանի օրը
Հունիսի 5-ին Բնապահպանության նախարարությունում նշվել է Բնապահպանի օրը: Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Բնապահպանության բնագավառում իրականացված բարեխիղճ աշխատանքի համար նախարարի հրամանագրով ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են շնորհակալագրերով։ Հունիսի 5-ին Երկիր մոլորակի բնակիչները նշում են Բնապահպանության օրը. 1972թ.-ին ՄԱԿ-ի վեհաժողովի 27-րդ նստաշրջանում այս օրը հռչակվեց Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը, 1992 թ. անդամակցելով ՄԱԿ-ին, միացավ այս նախաձեռնությանը: Իսկ 2004թ որոշում ընդունվեց հունիսի 5-ը նշել որպես Բնապահպանի օր: