ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2018
Տեսչական մարմինը մեկ շաբաթում հաշվարկել է 3.142.854 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 21 իրավախախտում, 11-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.142.854 ՀՀ դրամ:           Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:       Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.018.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 4 հաճարենի) հաշվարկվել է 589.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.4 խմ) 230.400 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։  ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (18 բոխի, 12 լորենի, 3 հաճարենի, 1 թխկի) հաշվարկվել է 2.199.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։  Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով՝ 500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։       Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ ՀՀ Կոտայքի մարզ՝  առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 123.954 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:  ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (3 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախատման 3 դեպք։ ՀՀ Արագածոտնի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: ՀՀ Շիրակի մարզ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: